Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Եթե ուրիշ համաձայնագրերում այլ բան նախատեսված չէ, Պայմանավորվող կողմերը նյութական պատասխանատվությունը որոշելիս ղեկավարվում են հետևյալ սկզբունքներով.

1. Վնասը, որը պատճառվել է մի Պայմանավորվող կողմի ծառայողական անձնակազմին երկաթուղային տրանսպորտում դժբախտ դեպքի արդյունքում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, հատուցում է, իր պետության օրենքներով, այն երկաթուղին, որը ներկայացնում է, և որի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել տուժած աշխատողը:

2. Պատասխանատվությունը վնասի համար, որը պատճառվել է մի Պայմանավորվող կողմի ծառայողական անձնակազմին մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում երկաթուղային տրանսպորտում ոչ իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում, կրում է, իր պետության օրենքներով, այն Պայմանավորվող կողմի երկաթուղին, որի տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը:

3. Պատասխանատվությունը վնասի համար, որը պատճառվել է ուղևորին փոխադրման ընթացքում տեղի ունեցած դժբախտ դեպքի արդյունքում, կրում է, ըստ իր պետության օրենքների, այն Պայմանավորվող կողմի երկաթուղին, որի պետության տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպքը, եթե չի պարզվել, որ վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

4. Պատասխանատվությունը վնասի համար, որը պատճառվել է բեռի տիրոջը բեռը սահմանված կարգով ընդունելուց հետո չպահպանելու արդյունքում` մինչև ստացողի կողմից այն ստանալու պահը, կրում է այն Պայմանավորվող կողմի երկաթուղին, որի տարածքում բեռը չի պահպանվել:

5. Մի Պայմանավորվող կողմի երկաթուղին պատասխանատվություն է կրում մյուս Պայմանավորվող կողմի երկաթուղու հանդեպ այն վնասների համար, որոնք իր ծառայողական անձնակազմի մեղավորության, ինչպես նաև շարժակազմերի, երկաթգծային կառույցների, սարքերի և այլ տեխնիկական միջոցների ոչ ճիշտ պահպանման և օգտագործման, սահմանված կանոնակարգերի և փոխադրման գործընթացի կանոնների խախտման հետևանք են:

6. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի երկաթուղին պատասխանատվություն է կրում հասցված վնասի` իր մեղավորության աստիճանին համամասնորեն: Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել մեղավորին, երկու Պայմանավորվող կողմերի երկաթուղիները պատասխանատվություն են կրում հավասար չափերով:

7. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի երկաթուղին մյուս Պայմանավորվող կողմի երկաթուղու նկատմամբ ունի ռեգրեսի (հետադարձ հայցի) իրավունք, եթե նա ստիպված է եղել դատական մարմինների որոշումների հիման վրա կամ կամավոր հատուցել վերջինիս մեղքով պատճառված վնասը:

8. Անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով առաջացած վնասը հատուցման ենթակա չէ:

9. Վնասի հատուցման կարգը Պայմանավորվող կողմերի երկաթուղիների միջև որոշվում է համաձայնագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։