Հոդված 13
Հոդված 13
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ ծագող վիճելի հարցերի լուծման համար Պայմանավորվող կողմերը իրենց իրավասու մարմինների հավասար թվով ներկայացուցիչներից ստեղծում են Խառը հանձնաժողով:
2. Վիճելի հարցերի լուծման համար Խառը հանձնաժողովի ուղղակի բանակցությունների և խորհրդակցությունների անարդյունավետության դեպքում Պայմանավորվող կողմերը դրանք կլուծեն Պայմանավորվող կողմերի համար ընդունելի այլ միջոցներով:
3. Պայմանավորվող կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով: