Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
1. «Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններ»`
- հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը,
- ուկրաինական կողմից` Ուկրաինայի տրանսպորտի նախարարությունը:
2. «Պայմանավորվող կողմերի երկաթուղիներ»`
- հայկական կողմից` «Հայաստանի երկաթուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը,
- ուկրաինական կողմից` Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը (Укрзализныця):
3. «Պայմանավորվող կողմերի ծառայողական անձնակազմ»` Պայմանավորվող կողմերի երկաթուղիների իրավասու մարմինների աշխատողները, որոնք անմիջապես կատարում են սույն Համաձայնագրից բխող խնդիրները: