Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ապահովել երկու պետությունների երկաթուղիներով տարանցիկ բեռների անարգել ընդունումն ու տեղաշարժը: Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունից Ուկրաինայի տարածքով տարանցմամբ և Ուկրաինայի տարածքից Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից տարանցմամբ երրորդ երկրներ և հաշվարկների կարգը կարգավորվում են Պայմանավորվող կողմերի երկաթուղիների միջև երկկողմ համաձայնագրերով և երկաթուղային տրանսպորտի բնագավառի այն բազմակողմ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են նրանք:

Տարանցիկ փոխադրումների հարցերի օպերատիվ լուծման համար մի Պայմանավորվող կողմի երկաթուղին կարող է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում բացել իր ներկայացուցչությունը` Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան:

2. Երկու պետությունների երկաթուղիների շահագործման տեխնիկական կանոնները, կարևորագույն կառույցների, սարքավորումների, շարժակազմերի պահպանման նորմերը և դրանց ներկայացվող պահանջները, փոխադրվող բեռների պահպանվածության ապահովման պայմանները, գնացքների երթևեկության կազմակերպման համակարգը և երկաթուղիների ազդանշանավորման սկզբունքները կարգավորվում են Պայմանավորվող կողմերի երկաթուղիների համաձայնեցրած նորմատիվ փաստաթղթերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։