Անցնել բովանդակությանը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 7 · ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 36. Օդանավի հրամանատարի պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Օդանավի հրամանատարի պարտականությունները

1. Օդանավի հրամանատարը պարտավոր է՝

1) նախքան թռիչքը ստուգել՝

ա. օդանավի թռիչքի համար պիտանի, պատրաստ, լրակազմ և բեռնված լինելը՝ սահմանված պահանջներին համապատասխան,

բ. թռիչքի նախապատրաստվածությունը՝ սահմանված կանոնակարգերին համապատասխան.

2) թռիչքն իրականացնել սահմանված կանոնակարգերին համապատասխան և հետևել օդանավի վիճակին:

Օդանավի շահագործման կանոնները սահմանում է կոմիտեն:

2. Օդանավի հրամանատարը և անձնակազմը պարտավոր են հոգ տանել օդանավում գտնվող ուղևորների, ուղեբեռի և բեռի մասին:

3. Օդանավի հրամանատարը պարտավոր է վերահսկել անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն օդանավում և դրանցում կատարված գրառումների համապատասխանությունը կոմիտեի սահմանած կարգերին:

4. Օդանավի հրամանատարը, ինչպես նաև օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր են կոմիտեին հայտնել օդանավի թռիչքային պիտանիությանն առնչվող բոլոր դեպքերի, իրադարձությունների և անսարքությունների մասին:

5. Եթե օդանավի վթարային վիճակի պատճառով և թռիչքի անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրամանատարն իր գործողություններում չի պահպանել կիրառվող պահանջները և կարգերը, ապա այդ մասին հրամանատարը կամ անձնակազմն անմիջապես պետք է զեկուցի օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայությանը: Թռիչքի ավարտից հետո միջադեպի հանգամանքների մասին հրամանատարը պարտավոր է զեկուցագիր ներկայացնել կոմիտե:

6. Ավիացիայի թռիչքների համար արգելված գոտում օդանավի հայտնվելու դեպքում այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո հրամանատարը պարտավոր է ապահովել օդանավի դուրսբերումն այդ գոտուց:

(36-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։