ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 7 · ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 41. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավի հրամանատարը
Հոդված 41. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավի հրամանատարը
1. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավի հրամանատարը, որը օդանավի թռիչքային պիտանիության վերահսկման համար պատասխանատու պետության օրենսդրության համաձայն` ունի սույն օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված նմանատիպ իրավունքներ և պարտականություններ, ունի նույն լիազորությունները նաև Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունում գրանցված օդանավերի նկատմամբ սույն գլխի այլ դրույթները կիրառվում են կոմիտեի սահմանած դեպքերում և կարգով:
(41-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)