Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված հարգերը
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված հարգերը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստվող իրերի արտադրության և շրջանառության համար սահմանվում են Հավելվածում նշված հարգերը` ըստ մետրական համակարգի:
2. Հավելվածում նշված հարգերից թանկարժեք մետաղների փաստացի հարգերի թույլատրելի երկկողմանի +/- շեղման առավելագույն չափը, հաշվի առնելով նաև զոդանյութի հարգը, սահմանվում է`
ա) ոսկու համար` բոլոր հարգերի դեպքում` մինչև +/- 3 միավոր (585 հարգի ոսկյա իրերի համար բացասական շեղում չի թույլատրվում).
բ) արծաթի համար` բոլոր հարգերի դեպքում` մինչև +/- 5 միավոր.
գ) պլատինի և պալադիումի համար՝ բոլոր հարգերի դեպքում` մինչև +/- 10 միավոր.
դ) մանրանախշ, բազմաթիվ զոդվածք ունեցող նրբահյուս (ֆիլիգրան) արծաթյա իրերում թույլատրվում է հարգի շեղում՝ մինչև +/- 20 միավոր:
3. Հայաստանի Հանրապետությունում չգործող հարգերով թանկարժեք մետաղներից իրերի արտադրությունը թույլատրվում է, եթե այդ իրերը նախատեսված են արտահանման կամ ոչ մանրածախ առուվաճառքի նպատակների համար, և այդպիսի պայման առկա է պատվիրատու-արտադրող (կամ մատակարարող) կողմերի միջև կնքված պայմանագրում (այլ փաստաթղթում):