Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումները

գործել է մինչև 2016-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 7. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումները

1. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումներն իրականացնում են լիազոր մարմնի կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անդամակցությամբ ստեղծված և առնվազն երկու տարի գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ մասնագիտացված կառույց) կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, ընդ որում, դրանց կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, որոնցից առնվազն հիսուն տոկոսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են:

2. Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարող թանկարժեք մետաղներ զտարկողի և (կամ) հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար որակավորման հանձնաժողովներին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորման վկայականներ (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:

Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումներն իրականացվում են համապատասխան որակավորման հանձնաժողովների կողմից կազմակերպվող և անցկացվող որակավորման քննությունների միջոցով՝ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների շրջանակներում:

Վկայականները տալիս է համապատասխան որակավորման հանձնաժողովը:

3. Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման հանձնաժողովի կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, իսկ թանկարժեք մետաղներ զտարկողների և հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգերը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ:

Որակավորումների կարգով սահմանվում են որակավորումների ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձևը և նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Որակավորման քննությունների համար հարցերը նախապատրաստում է լիազոր մարմինը՝ նախապես քննարկելով մասնագիտացված կառույցի հետ (նման կառույցի առկայության պարագայում):

4. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Թանկարժեք մետաղներ զտարկողի և հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորումները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այլ անձինք:

5. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

6. Որակավորման վկայականները տրվում են 3 տարի ժամկետով:

7. Որակավորում ստացած միևնույն անձին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի կազմակերպությունների կազմում կամ անունից գործունեություն իրականացնելը:

8. Որակավորման վկայականի գործունեության ժամկետի ավարտից հետո կամ սույն օրենքի 15.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում անձին մասնագիտական որակավորումից զրկելու դեպքում որակավորման վկայականը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լիազոր մարմին:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-232-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-129-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։