Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը

գործել է մինչև 2016-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 8. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը

(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-93-Ն)

1. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքն անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել կառավարության հաստատած կանոններով:

2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքերում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» կետերում նշված իրերի, ինչպես նաև «է» կետով նախատեսված այն դեպքի, երբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշելուց հետո ներմուծողի հայեցողությամբ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց:

3. Եթե սույն օրենքով պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը չի համապատասխանում սույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:

4. Մանրածախ առուվաճառքի ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պարտադիր պետք է կրեն թանկարժեք մետաղի հարգը, կշիռը, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի և որակի բնութագրերի մասին` տեղեկություններ պարունակող պիտակ:

5. Թանկարժեք մետաղների ջարդոնների և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի կարգը` կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ, սահմանում է կառավարությունը:

6. Սույն օրենքով սահմանված մանրածախ առուվաճառքի հետ կապված պայմանների կատարման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը:

(8-րդ հոդվածը փոփ. 26.05.08 ՀՕ-93-Ն, խմբ. 23.06.15 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։