Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2023-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող և գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը

գործել է մինչև 2023-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող և գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը

1. Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած` թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները հաշվառվում են այդ կազմակերպության հաշվեկշռում և ընդգրկվում են յուրաքանչյուր գույքագրման արդյունքում և կարող են հանձնվել բացառապես գանձարան:

2. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 3.000-ապատիկ արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները գանձարանից տրվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց հետո, իսկ 3.000-ապատիկը գերազանցելու դեպքում` կառավարության սահմանած կարգով:

3. Պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը պետք է համաձայնեցվի պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի հետ: Նշված իրերի հաշվառման և օտարման կարգը սահմանում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

4. Պետական մասնակցությամբ կազմակերպությունների լուծարման դեպքում դրանց մնացորդային գույքից պետական բաժնեմասին հասանելիք գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը հանձնվում են գանձարան:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ենթակա իրավաբանական անձանց գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, այդ իրավաբանական անձանց մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացքում կառավարության որոշմամբ կարող են առանձնացվել ընկերության հաշվեկշռից և փոխանցվել գանձարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։