Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-20-ից մինչև 2023-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը

գործել է մինչև 2023-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը

1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ)` պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հանրագումարն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքներն ապահովելու համար: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, պետական պահուստի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման գանձարանի կողմից:

2. Պետական պահուստը կարող է համալրվել`

ա) պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

բ) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.

գ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով ու գանձերով.

դ) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով.

ե) այլ հիմքերով պետության սեփականությանը անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

3. Գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի միջոցով կառավարությանն է ներկայացնում հաշվետվություն՝ տվյալ ֆինանսական տարում պետական պահուստի համալրման ու ծախսման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։