Հոդված 15. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 15. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Կատարողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է կատարողը:
3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:
4. Կատարողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ և կնիքով հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող կատարողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը: