Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 3. ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 3. ԱՌևՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, տաղավարները, շրջիկ առևտրի կետերը և հեղուկ վառելիքի, հեղուկ գազի, սեղմված բնական գազի և տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետերը:
2. Առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը: