Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Հոդված 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար`
1. «ներդրումներ» տերմինը նշանակում է ամեն տեսակի գույք, որը մասնավորապես, բայց ոչ բացառապես ենթադրում է.
ա) շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև գույքի բոլոր ձևերի հետ կապված սեփականության այլ իրավունքներ,
բ) իրավունքներ, որոնք ստացվում են ընկերություններում ունեցած բաժնետոմսերից, պարտատոմսերից, տոկոսներից,
գ) դրամի, բարի համբավի և ցանկացած տնտեսական արժեք ներկայացնող գործողության իրավունք,
դ) մտավոր սեփականության իրավունքներ, տեխնիկական գործընթացներ և «նոու-հաու»:
Այս ներդրումները պետք է կատարվեն համաձայն գործող օրենսդրության ու կանոնակարգերի և այն Պայմանավորվող կողմի գրավոր թույլտվության, որի տարածքում ներդրումը կատարվում է:
Ներդրումների ձևերի փոփոխության դեպքում դրանց բնույթը չի փոխվի, եթե, իհարկե, այդ փոփոխությունները չեն հակասում Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը և կանոնակարգերին ու գրավոր թույլտվությանը:
2. «Եկամուտ» տերմինը նշանակում է`
ա) ներդրումներից որոշակի ժամանակահատվածում ստացված զուտ գումարներ, ինչպիսիք են շահույթները, շահաբաժինները, տոկոսները, ռոյալթին և այլ վճարները,
բ) ներդրումների ամբողջական կամ մասնակի լիկվիդացումից ստացված գումարը, ինչպես այդպիսի ներդրումներից ստացված այլ գումարները, որոնք հյուրընկալող երկրի օրենքներով համարվում են եկամուտ:
3. «Ներդրող» տերմինը կներառի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի`
ա) ֆիզիկական անձանց, որոնք ունեն տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիություն` համաձայն վերջինիս օրենսդրության,
բ) իրավաբանական անձանց, որոնք ստեղծվել կամ միավորվել են համաձայն տվյալ Պայմանավորվող կողմի օրենքների, և որոնք ներդրումներ են կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` համաձայն սույն Համաձայնագրի:
4. «Երաշխավորող» տերմինը նշանակում է`
ա) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը,
բ) Պայմանավորվող կողմերի կառավարական կամ ենթակառավարական որևէ հաստատություն,
գ) Պայմանավորվող կողմերի որևէ այլ հասարակական կազմակերպություն, եթե Կողմերը ունեն նախնական փոխհամաձայնություն նրա` որպես երաշխավորող հանդես գալու մասին,
դ) յուրաքանչյուր բազմակողմ հաստատություն, որն ընդունելի է երկու Պայմանավորվող կողմերի համար, և որին վերջիններս անդամակցում են համաձայն համապատասխան միջազգային կոնվենցիայի:
5. «Տարածք» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ինքնիշխանության ներքո գտնվող տարածքը` ներառյալ տարածքային ջրերը և ծովերը: