Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրում» տերմինը վերաբերում է մի Պայմանավորվող կողմի բոլոր տեսակի ներդրումներին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, որոնք ընդունվում և գրանցվում են այդ Կողմերի օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, մասնավորապես`

ա) շարժական և անշարժ գույքի սեփականություն, ինչպես նաև իրավունքներ` կապված գրավ դնելու, կալանքի պահանջի, ուրիշի գույքից և դրա շահույթից օգտվելու հետ,

բ) բաժնետոմսեր կամ ընկերություններում մասնակցելու ցանկացած ձև,

գ) դրամի կամ տնտեսական արժեք ներկայացնող որևէ գործողության իրավունք,

դ) հեղինակային իրավունքներ, արդյունաբերական սեփականության իրավունքներ, ինչպիսիք են արտոնագրերը, փորձանմուշը, արդյունաբերական նախագծերը կամ նմուշները, առևտրական կամ ծառայողական նշանները, առևտրային անվանումները, «նոու-հաու»-ն և բարի համբավը,

ե) իրավունքներ` կապված բնական պաշարների հետազոտության, արդյունահանման կամ շահագործման հետ, ինչպես նաև այլ գործարարության իրավունքներ, որոնք տրվում են օրենքով, համաձայնագրով կամ օրենքի սահմաններում ընդունված իշխանությունների որոշումներով:

2. «Ներդրող» տերմինը կներառի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի`

ա) ֆիզիկական անձանց, որոնք, համաձայն տվյալ Պայմանավորվող կողմի օրենսդրության, տվյալ Կողմի քաղաքացիներ են,

բ) իրավաբանական անձանց, որոնք ստեղծված են Կողմերի օրենսդրության համաձայն և, տնտեսական գործունեությանը համապատասխան, ունեն նստատեղեր այդ Պայմանավորվող կողմի տարածքում, և որոնք ներդրում են կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

3. «Եկամուտ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված օրինական գումարները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթ, շահ, կապիտալի աճ, շահաբաժիններ, հոնորարներ և վճարումներ:

4. «Տարածք» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի տարածք` ներառյալ պետությանը սահմանակից ջրային տարածքները, որոնց նկատմամբ այդ պետությունը կարող է ունենալ ինքնիշխան իրավունքներ կամ իրավազորություն` միջազգային իրավունքի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։