Հոդված 11. Տարաձայնություններ պայմանավորվող կողմի և ներդրողի միջև
Հոդված 11. Տարաձայնություններ պայմանավորվող կողմի և ներդրողի միջև
1. Մի Պայմանավորվող կողմի և մեկ կամ ավելի ներդրողների միջև ներդրումների առնչությամբ ցանկացած վեճի դեպքում, ներդրումների վերաբերյալ, Պայմանավորվող կողմը և ներդրողները պետք է առաջին հերթին աշխատեն լուծել այդ վեճերը խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմը և հիշյալ ներդրողը(ները) չեն կարող հասնել համաձայնության վեճը սկսելուց 6 ամսվա ընթացքում, ապա վեճը Պայմանավորվող կողմի կամ ներդրողի(ների) պահանջով, համաձայն իրենց համապատասխան օրենսդրությունների և կանոնակարգերի, կտրվի արբիտրաժային դատարան` բաղկացած երեք անդամներից: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը և ներդրողը(ները) կնշանակեն մեկական դատավոր, իսկ այս երկուսը իրենց հերթին կնշանակեն նախագահին:
3. Պայմանավորվող կողմը կամ ներդրողը(ները), որը (որոնք) դիմել է (են) արբիտրաժին, պետք է պահանջի մեջ նշի իր դատավորին:
4. Եթե Պայմանավորվող կողմը կամ ներդրողը չեն նշանակում իրենց դատավորին արբիտրաժի պահանջի ստացման պահից 30 օրվա ընթացքում, դատավորը, Պայմանավորվող կողմի կամ ներդրողի խնդրանքով, կնշանակվի մշտական Միջնորդ դատարանի գլխավոր քարտուղարի կողմից: Այն դեպքում, երբ երկու դատավորները 60 օրվա ընթացքում համաձայնության չեն գալիս նախագահի նշանակման հարցում, վերջինս, Պայմանավորվող կողմի կամ ներդրող(ներ)ի խնդրանքով, կնշանակվի մշտական Միջնորդ դատարանի գլխավոր քարտուղարի կողմից:
5. Միջնորդ դատարանի նախագահը միշտ պետք է լինի երրորդ պետության քաղաքացի, որը դիվանագիտական հարաբերություններ ունի երրորդ պետության և երկու Պայմանավորվող կողմերի հետ:
6. Միջնորդ դատարանի նախագահը միշտ պետք է լինի երրորդ պետության քաղաքացի, որը դիվանագիտական հարաբերություններ ունի երրորդ պետության և երկու Պայմանավորվող կողմերի հետ:
7. Միջնորդ դատարանը պետք է առաջնորդվի «UNCITRAL»-ի կանոններով:
8. Միջնորդ դատարանը պետք է գտնվի Փարիզում:
9. Միջնորդ դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր ինչպես Պայմանավորվող կողմի, այնպես էլ ներդրող(ներ)ի համար: