Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ներդրումների պաշտպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ներդրումների պաշտպանությունը

1. Երբ Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողների ներդրումները ընդունված են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերջինիս օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի կողմից պետք է ստանան նույնպիսի օրինական պաշտպանություն, ինչպիսիք ստանում են երրորդ պետության ներդրողները նման պայմաններում:

2. Եթե Պայմանավորվող կողմը որևէ երրորդ պետության ներդրողներին տրամադրում է հատուկ արտոնություններ` շնորհիվ Համաձայնագրի, որը հաստատում է ազատ առևտրի գոտի, մաքսային միություններ, ընդհանուր շուկա կամ նման տարածաշրջանային կազմակերպություն, կամ շնորհիվ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ Համաձայնագրի, դա չի պարտադրում Պայմանավորվող կողմին` հատկացնել նույնպիսի արտոնություններ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։