Հոդված 12. Վեճերի կարգավորումը պայմանավորվող կողմերի միջև
Հոդված 12. Վեճերի կարգավորումը պայմանավորվող կողմերի միջև
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև վեճեր առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը առաջին հերթին պետք է փորձեն կարգավորել այն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը վեճը սկսելուց հետո 12 ամսվա ընթացքում համաձայնության չեն գալիս, ապա, կողմերի պահանջով, համաձայն համապատասխան օրենսդրության և կանոնակարգերի, այն պետք է քննարկվի միջնորդ դատարանում, որը կազմված է 3 անդամից: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է նշանակի մեկ դատավոր, այնուհետև այդ երկու դատավորները պետք է ընտրեն նախագահին, որը նշանակման պահին պետք է լինի երկու Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ պետության քաղաքացի:
3. Պայմանավորվող կողմը, որը դիմել է արբիտրաժ, պետք է արբիտրաժի պահանջի մեջ նշի իր դատավորին: Եթե մյուս Պայմանավորվող կողմը իր դատավորին չնշանակի 30 օրվա ընթացքում, դատավոր կնշանակվի այն Պայմանավորվող կողմի խնդրանքով, որը դիմել է արբիտրաժին Միջազգային դատարանի նախագահի միջոցով:
4. Եթե երկու դատավորները չեն կարող ընտրել նախագահին 60 օրվա ընթացքում, վերջինս, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, պետք է նշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից:
5. Եթե սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում Միջազգային դատարանի նախագահը չի կարող կատարել այդ գործառույթները, նաև այն դեպքում, եթե նա հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, ապա նշանակումը կարվի Միջազգային դատարանի ավագ անդամի կողմից, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի:
6. Ելնելով Պայմանավորվող կողմերի հաստատված դրույթներից` միջնորդ դատարանը ինքը պետք է որոշի իր ընթացակարգը և դատավարության վայրը:
7. Միջնորդ դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար: