Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Համաձայնագրի տևողությունը և դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Համաձայնագրի տևողությունը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է 10 տարվա ընթացքում և կշարունակի գործել, քանի դեռ այն չի դադարել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նախապես` մեկ տարի առաջ, գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը սկզբնական 10 տարվա ժամկետի վերջում կամ հետագայում` ցանկացած այլ ժամանակ:

3. Այն ներդրումների հանդեպ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի դադարեցման մասին ծանուցման ուժի մեջ մտնելու օրը, սույն Համաձայնագրի բոլոր մյուս հոդվածների դրույթները կշարունակեն գործել, այդ օրվանից սկսած, 10 տարի:

Ի հավաստումն որի` իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Թեհրան քաղաքում 1995 թվականի մայիսի 6-ին (1374 թվականի օրդիբեհեշտի 16-ին), երկու օրինակով, հայերեն, պարսկերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայն մեկնաբանությունների դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի փետրվարի 26-ին:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սույնով հավաստում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը համաձայնության եկան` կնքելու կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ` Համաձայնագիր):

Համաձայնագրում որոշ տերմինների պարզաբանման նպատակով Կողմերը պայմանավորվեցին հետևյալը.

1. Համաձայն Համաձայնագրի 1-ին հոդվածի, ինչպես նաև մյուս հոդվածների` «ներդրում» տերմինը վերաբերում է բացառապես այն ներդրումներին, որոնք ընդունվում և գրանցվում են համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գործող «Իրանում արտասահմանյան կապիտալ ներդրումների խրախուսման և պաշտպանության» օրենքի (LAPFI) և այն որոշումների և օրենքների, որոնք բխում են «Կապիտալ ներդրումների խրախուսման և պաշտպանության» օրենքից (LAPFI):

Հայաստանի Հանրապետության ներդրումների թույլատրումը և գրանցումը Իրանի տարածքում արտոնագրվում է թույլատրման սերտիֆիկատով, որը հատկացնում է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տնտեսական և տեխնիկական օգնության ներդրումների բաժինը (OIETAI)` համաձայն վերը նշված` արտասահմանյան ներդրումների մասին օրենքի և օրենսդրական ակտերի:

Այդ «սերտիֆիկատի» մեջ նշվում են ներդրման հատուկ պայմանները, որոնց համաձայն ներդրումը թույլատրվել և գրանցվել է: Այն ներդրումները, որոնք չեն ստացել այդ «սերտիֆիկատը», նրանց համար այս Համաձայնագիրը չի գործի:

2. Համաձայն Համաձայնագրի 1-ին հոդվածի, ինչպես նաև մյուս հոդվածների` «ներդրում» տերմինը վերաբերում է այն ներդրումներին, որոնք պետք է կատարվեն Իրանի կողմից Հայաստանում, և ընդունվում ու գրանցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի (31.07.1994) և այլ օրենսդրական ակտերի:

Օտարերկրյա ներդրումների թույլատրման և գրանցման այլ կարգ, բացի օրենքից, գոյություն չունի:

3. Համաձայնագրի 8.1-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու համար, ըստ օրենքի, հարկավոր է միայն ժամանակավոր գրանցման փաստաթուղթ:

4. Կողմերը կարող են համաձայնվել, որ Պայմանավորվող կողմերի կողմից մինչև սույն Համաձայնագրի ընդունումը կատարված ներդրումները նույնպես ենթարկվում են սույն Համաձայնագրի դրույթներին:

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում 1995 թվականի մայիսի 6-ին (համապատասխանաբար` 1374 թվականի օրդիբեհեշտի 16-ին), հայերեն, պարսկերեն, անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում առաջնությունը տրվում է անգլերեն տեքստին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։