Հոդված 8. Ռեպատրիացիա և փոխհատուցումներ
Հոդված 8. Ռեպատրիացիա և փոխհատուցումներ
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է հնարավորություն տա, որ ներդրումների հետ առնչվող բոլոր փոխանցումները իրենց տարածք և նրանից դուրս կատարվեն ազատորեն և առանց անհիմն ձգձգումների: Այդպիսի փոխանցումներն ընդգրկում են.
ա) եկամուտները,
բ) ներդրման լրիվ կամ մասնակի լիկվիդացիայից, վաճառքից ստացված եկամուտները,
գ) փոխհատուցում` համաձայն 6-րդ և 7-րդ հոդվածների,
դ) ներդրումների հետ կապված ծախսերի փոխհատուցում և վարկերից տոկոսների մուծում,
ե) աշխատավարձ և այլ վարձատրություններ, որոնք ստանում են մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում համապատասխան աշխատանքի համար` այդ ներդրումների սահմաններում,
զ) մուծումներ` ներդրումների առնչությամբ վեճերի ծագման դեպքում:
2. Փոխանցումները պետք է արվեն կայուն տարադրամով և փոխանցումների կատարման օրվա պաշտոնական փոխանակային կուրսով: