Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Օգնություն ցուցաբերելու գործում արդյունավետությունն ու անհրաժեշտ օպերատիվությունն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են օգնության խմբերի` պետական սահմանը անցնելու ժամանակ մինչև նվազագույնը սահմանափակել ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կատարումը:

Օգնության խմբի ղեկավարը Կողմերի սահմանապահ զորքերի ղեկավար մարմիններին ներկայացնում է տրամադրող Կողմի իրավասու մարմնի տված և օգնության խմբի ուղևորվելը հավաստող խմբային սերտիֆիկատ, խմբի անդամների ցուցակը, խմբի աշխատանքի համար նախատեսված տեխնիկայի ու գույքի ցանկը: Խմբի անդամները պետական սահմանի անցակետում ներկայացնում են անձնագրեր կամ իրենց անձը հաստատող այլ փաստաթղթեր:

Առանձնահատուկ հրատապության դեպքում սերտիֆիկատը կարող է փոխարինվել օգնության խմբի անդամների ցուցակով, որը ներառում է խմբի աշխատանքի համար նախատեսված տեխնիկայի և գույքի ցանկը: Նշված ցուցակն ու ցանկը կազմվում են անցակետում` խմբային հավաստագրի հետագա 48 ժամվա ընթացքում ձևակերպումով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։