Հոդված 8
Հոդված 8
Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացումն իրականացվում է այն Կողմի ուժերով ու միջոցներով, որի տարածքում դրանք առաջացել են:
Եթե արտակարգ իրավիճակի մասշտաբները այնպիսին են, որ տուժած Կողմը չի կարող ինքնուրույնաբար տեղափակել և վերացնել այն, ապա վթարային-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կատարման գործում օգնությունը ցույց է տրվում մյուս Կողմի կողմից` նրան օգնության համար պաշտոնապես դիմելու դեպքում:
Արտակարգ իրավիճակից տուժած գոտում վթարային-փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող բոլոր ուժերի գործողությունների ղեկավարումն իրականացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմինը: Եթե արտակարգ իրավիճակի գոտին ընդգրկում է երկու Կողմերի պետությունների տարածքները, ապա այդ գործողությունների ղեկավարումն իրականացնում են երկու Կողմերի իրավասու մարմինները համատեղ:
Կողմերի այն ուժերն ու միջոցները, որոնք նրանք հնարավոր կհամարեն հատկացնել, կարող են ներգրավվել վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական և այլ աշխատանքների կատարման համար, կատարված ծախսերը հարցում անող Կողմի հաշվին հետագայում հատուցելու կամ անհատույց օգնության պայմանով` կախված Կողմերի պայմանավորվածությունից:
Հարցում անող Կողմը իր վրա է վերցնում այն վնասի փոխհատուցման ծախսերը, որը սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ աշխատանքներ կատարելիս հասցվել է օգնության խմբի մասնակցի առողջությանը կամ նրա մահվան դեպքում: