Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ բնագավառներում.

1. Արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման միջոցների և մեթոդների մշակում ու կատարելագործում:

2. Տեղեկության օպերատիվ փոխանակման կազմակերպում.

ա) իրենց երկրների տարածքներում տեղի ունեցած բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների մասին,

բ) փոխադարձ օգնության մասին Կողմերի հարցումների և առաջարկությունների մասին, ինչպես նաև համապատասխան միջազգային կազմակերպություններից օգնություն ստանալու մասին:

3. Փոխադարձ օգնության ցուցաբերում ստեղծվող արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում:

4. Արտակարգ իրավիճակների կանխմանը և դրանց առաջացման ժամանակ օգնություն ցույց տալուն Կողմերի պատրաստվածությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների ներգրավում:

Վերը նշված բնագավառներում համագործակցությունը կհիմնվի իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։