Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.
«արտակարգ իրավիճակ»` որոշակի տարածքում ստեղծված իրադրություն, որն առաջացել է այնպիսի վթարի, վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ այլ աղետի հետևանքով, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են մարդկային զոհերի, մարդկանց առողջության կամ շրջակա բնական միջավայրի վնասի, զգալի նյութական կորստի և կենսագործունեության պայմանների խախտում,
«հարցում անող Կողմ»` այն Կողմը, որը դիմում է մյուս Կողմին` համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձված օգնության խմբեր ուղարկելու խնդրանքով,
«տրամադրող Կողմ»` այն Կողմը, որը բավարարում է համապատասխան սարքավորումներով և ապահովման նյութերով հանդերձված օգնության խմբեր ուղարկելու մյուս Կողմի խնդրանքը,
«օգնության խմբեր»` մասնագետների խմբեր (այդ թվում` զինվորական անձնակազմ), որոնք կոչված են օգնություն ցույց տալու և անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար,
«հանդերձանք»` օգնություն ցույց տալու համար օգտագործվող նյութեր, տեխնիկական միջոցներ, տրանսպորտային միջոցներ, օգնության խմբի հանդերձանք և անձնական հանդերձանք,
«ապահովման նյութեր»` նյութական միջոցներ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած բնակչության շրջանում անվճար բաշխելու համար,
«իրավասու մարմիններ»` սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Կողմերի նշանակած մարմիններ: