Հոդված 11
Հոդված 11
Կողմերը նպաստում են սույն Համաձայնագրով համագործակցություն իրականացնելու համար անհրաժեշտ օգնության խմբերի, հանդերձանքի ու ապահովման նյութերի` երկու Կողմերի տարածքներ մուտք գործելու ու տարածքներից դուրս գալու մաքսային ձևակերպմանը` իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան դյուրին ձևով և առաջնության կարգով:
Հանդերձանքը ու ապահովման նյութերը ազատվում են մաքսային վճարումներից և պետք է օգտագործվեն կամ բաշխվեն օգնության գործողությունների ժամանակ կամ էլ դրանք ավարտվելուց հետո դուրս բերվեն հարցում անող Կողմի տարածքից:
Եթե հատուկ հանգամանքների պատճառով հնարավոր չի լինում հանդերձանքն ու ապահովման նյութերը դուրս բերել, ապա տրամադրող Կողմի իրավասու մարմինները պետք է հարցում անող Կողմի մաքսային ծառայություններին իրազեկեն այդ հանդերձանքի և ապահովման նյութերի ծագման, օգտագործման չափի ու պահպանվածության, քանակի և գտնվելու վայրի մասին:
Շտապ բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության դեպքում, հարցում անող Կողմի օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է նրա պետության տարածք բերել թմրանյութեր պարունակող անհրաժեշտ քանակությամբ բժշկական պատրաստուկներ: Այդպիսի բժշկական պատրաստուկները օգտագործվում են բացառապես որակյալ բժշկական անձնակազմի կողմից` յուրաքանչյուր Կողմի սահմանած կանոններին համապատասխան: