Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը ներառում է.
1) վտանգավոր տեխնածին և էկոլոգիական գործընթացների, ինչպես նաև բնական երևույթների մոնիտորինգի կազմակերպում և իրականացում,
2) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսում և դրանց հետևանքների գնահատում,
3) մասնագետների և գիտնականների փոխանակում,
4) կադրերի պատրաստում և վերապատրաստում,
5) տեղեկության և տեխնոլոգիաների փոխանակում,
6) համատեղ կոնֆերանսների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների և փրկարարական կազմավորումների վարժանքների կազմակերպում,
7) հետազոտական նախագծերի և դրանց ցուցադրումների համատեղ ծրագրավորում, մշակում և իրականացում,
8) հրապարակումների, զեկույցների և թեմատիկ ուսումնասիրությունների պատրաստում,
9) Կողմերի իրավասու մարմինների միջև կապի ապահովում,
10) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում,
11) արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման հետ կապված ցանկացած այլ գործունեություն, որը կարող է համաձայնեցվել իրավասու մարմինների կողմից: