Հոդված 7
Հոդված 7
Սույն Համաձայնագրին համապատասխան ամբողջ գործունեությունը, ներառյալ տեղեկության փոխանակումը, մասնագետների փոխանակումը, ինչպես նաև սույն Համաձայնագրի հիման վրա այլ գործունեության իրականացումը կկատարվի Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան և պայմանավորված կլինի յուրաքանչյուր Կողմի մոտ անհրաժեշտ միջոցների առկայությամբ:
Այն Կողմը, որն ընդունում է սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակցող մյուս Կողմի ներկայացուցիչներին, կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարել նրանց` ընդունող Կողմի տարածքում գտնվելու հետ կապված բոլոր ծախսերը, եթե այլ բան չհամաձայնեցվի Կողմերի միջև:
Ընդունող Կողմի տարածք ուղևորվելու և հետ դառնալու համար վճարում է ուղարկող Կողմը: