Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
Սույն Համաձայնագրի նպատակներով.
ա) «անուղղակի հարկեր» տերմինը նշանակում է ավելացված արժեքի հարկ և (կամ) ակցիզ (ակցիզային հարկ կամ գանձույթ),
բ) «նշանակման վայրի սկզբունք» տերմինը նշանակում է մի Պայմանավորվող պետության մաքսային տարածքից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման ժամանակ զրոյական դրույքաչափի կիրառում և մյուս Պայմանավորվող պետության մաքսային տարածք ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման ժամանակ հարկում` գործող դրույքաչափով ու ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով,
գ) «զրոյական դրույքաչափ» տերմինը նշանակում է ավելացված արժեքի հարկով հարկում 0% դրույքաչափով, ինչը հավասարազոր է ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ ազատմանը,
դ) «իրավասու մարմիններ» տերմինը նշանակում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և Վրաստանի ֆինանսների նախարարություն: