Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Ընդհանուր դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Ընդհանուր դրույթներ

Սույն Համաձայնագրի նպատակներով.

ա) «անուղղակի հարկեր» տերմինը նշանակում է ավելացված արժեքի հարկ և (կամ) ակցիզ (ակցիզային հարկ կամ գանձույթ),

բ) «նշանակման վայրի սկզբունք» տերմինը նշանակում է մի Պայմանավորվող պետության մաքսային տարածքից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման ժամանակ զրոյական դրույքաչափի կիրառում և մյուս Պայմանավորվող պետության մաքսային տարածք ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման ժամանակ հարկում` գործող դրույքաչափով ու ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) «զրոյական դրույքաչափ» տերմինը նշանակում է ավելացված արժեքի հարկով հարկում 0% դրույքաչափով, ինչը հավասարազոր է ավելացված արժեքի հարկից ամբողջությամբ ազատմանը,

դ) «իրավասու մարմիններ» տերմինը նշանակում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և Վրաստանի ֆինանսների նախարարություն:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։