Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և կկիրառվի.

դրա ուժի մեջ մտնելուց հետո առաքված ապրանքների նկատմամբ (ապրանքների առաքման ամսաթիվը կհամարվի դրանց բեռնման ամսաթիվը),

դրա ուժի մեջ մտնելուց հետո իրականացված կամ մատուցված աշխատանքների կամ ծառայությունների նկատմամբ (աշխատանքների իրականացման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվ կհամարվի այդպիսի աշխատանքները կամ ծառայությունները սկսելու ամսաթիվը):

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից կորցնում են իրենց ուժը երկու Պայմանավորվող պետությունների միջև կնքված այլ միջազգային համաձայնագրերում անուղղակի հարկերին վերաբերող դրույթները:

3. Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում և դրա գործողության ժամկետը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդող հնգամյա ժամանակահատվածներով, եթե Պայմանավորվող պետություններից որևէ մեկը համապատասխան ժամկետի լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Պայմանավորվող պետությանը Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունիսի 7-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։