Հոդված 4. Վիճահարույց հարցերի լուծումը
Հոդված 4. Վիճահարույց հարցերի լուծումը
1. Պայմանավորվող պետությունները կձգտեն երրորդ երկրների հետ առևտրում հարկման հարցերի առումով միասնական մոտեցմանը: Իրավասու մարմինները կմշակեն սույն կետի գործողության կոնկրետ կարգը` հաշվի առնելով հարկային օրենսդրության պահպանման հարցերում համագործակցության և փոխադարձ օգնության բնագավառում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:
2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ բոլոր վեճերը և տարաձայնությունները Պայմանավորվող պետությունների միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: