Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ներմուծման ժամանակ հարկերի գանձման սկզբունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ներմուծման ժամանակ հարկերի գանձման սկզբունքը

1. Մի Պայմանավորվող պետությունը անմիջականորեն մյուս Պայմանավորվող պետության տարածքից ներմուծվող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) կհարկի անուղղակի հարկերով իր օրենսդրությանը համապատասխան: Այդպիսի հարկումը կարող է իրականացվել առաջինը հիշատակված Պայմանավորվող պետության մաքսային մարմինների կողմից` նրա մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ:

2. Ներմուծվող ապրանքների համար ակցիզը գանձվում է այդպիսի ապրանքների մաքսային արժեքից:

3. Ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկը գանձվում է այդպիսի ապրանքների մաքսային արժեքի և ակցիզների գումարից:

4. Աշխատանքների և ծառայությունների ներմուծման սահմանմանը վերաբերող ներքին օրենսդրության դրույթներից անկախ` Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է կիրառել աշխատանքների և ծառայությունների ներմուծման նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության կողմից կիրառվող սկզբունքները և մոտեցումները:

5. Մի Պայմանավորվող պետություն անմիջականորեն մյուս Պայմանավորվող պետությունից ներմուծվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հարկման ժամանակ առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունը կկիրառի իր ներքին շուկայում արտադրված կամ իրացվող համանման ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար սահմանված հարկերի դրույքաչափերը, արտոնությունները և հաշվարկման կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։