Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի շրջանակներում.

1. «Կապիտալ ներդրումներ» տերմինը կընդգրկի գույքի բոլոր տեսակները, որոնք տնտեսական գործունեության իրականացման նպատակով ներդրվում են Պայմանավորվող Կողմերի տարածքում` նրանցից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով: Կապիտալ ներդրումները ներառում են մասնավորապես, սակայն ոչ բացառապես`

ա) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև ցանկացած այլ գույքային իրավունքները,

բ) իրավունքներ, որոնք բխում են բաժնեմասերից, պարտատոմսերից և ընկերությունների շահույթներին մասնակցելու այլ ձևերից,

գ) դրամական միջոցների, բարի համբավի և տնտեսական արժեք ունեցող ցանկացած ակտիվի և գործունեության գծով պահանջների իրավունքները,

դ) ինտելեկտուալ սեփականությանը, տեխնիկական պրոցեսներին և նոուհաուներին վերաբերող իրավունքները,

ե) տնտեսական գործունեություն իրականացնելու համար տրվող կոնցեսիաները` օրենքի կամ պայմանագրի հիման վրա, ներառյալ բնական պաշարների հետազոտման, մշակման, արդյունահանման կամ օգտագործման կոնցեսիաներ:

2. Ներդրվող կամ վերաներդրվող կապիտալի ձևի փոփոխումը, այն Պայմանավորվող Կողմի օրենքների և որոշումների համաձայն, որի տարածքում կատարվել է կապիտալ ներդրումը, չի ազդում նրանց բնույթի վրա` որպես կապիտալ ներդրումներ, ըստ սույն Համաձայնագրի:

3. «Ներդրող» տերմինը ներառում է.

Իսրայելի Պետությունում արված կապիտալ ներդրումների առնչությամբ`

ա) ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և որոնք չեն հանդիսանում Իսրայելի Պետության քաղաքացիներ, կամ

բ) ընկերությունները, ներառյալ կորպորացիաները, ֆիրմաները կամ ասոցիացիաները, որոնք կազմվել կամ հիմնվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն վերահսկվում Իսրայելի Պետության քաղաքացիների կամ մշտական ռեզիդենտների կողմից:

Հայաստանի Հանրապետությունում կատարված կապիտալ ներդրումների առնչությամբ`

ա) ֆիզիկական անձինք, որոնք Իսրայելի Պետության քաղաքացիներ են, և որոնք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կամ

բ) ընկերությունները, ներառյալ կորպորացիաները, ֆիրմաները կամ ասոցիացիաները, որոնք կազմվել կամ հիմնվել են Իսրայելի Պետության օրենսդրության համաձայն:

4. «Շահույթ» տերմինը ընդգրկում է ներդրումից ստացված գումարը, որը ներառում, բայց չի սահմանափակվում հետևյալով` շահաբաժիններ, շահույթ, ներդրման ամբողջական կամ մասնակի դադարեցումից ստացված գումարներ, տոկոս, կապիտալի աճից ստացված եկամուտներ, հեղինակային հոնորարներ կամ վճարումներ:

5. «Տարածք» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի առնչությամբ նշանակում է տվյալ Պայմանավորվող Կողմի տարածքը, ներառյալ տարածքային ջրերը, ինչպես նաև ցամաքային շելֆը և հատուկ տնտեսական գոտին, որտեղ տվյալ Պայմանավորվող Կողմը օգտվում է սուվերեն իրավունքներից կամ իրավասությունից` ներքին օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։