Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Պայմանավորվող Կողմերի միջև ծագած վիճաբանություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Պայմանավորվող Կողմերի միջև ծագած վիճաբանություններ

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող Կողմերի միջև ծագող վեճերը, հնարավորության դեպքում, պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով, որը, Պայմանավորվող Կողմերի յուրաքանչյուրի ցանկության դեպքում, կարող է ընդգրկել երկկողմ հանձնաժողովին ուղղված դիմում` շարադրված երկու Պայմանավորվող Կողմերի ներկայացուցիչների կողմից:

2. Եթե Պայմանավորվող Կողմերի միջև ծագած վեճը հնարավոր չէ այս եղանակով լուծել, վեճի մասին ծանուցումից հետո վեց (6) ամսվա ընթացքում, այն, Պայմանավորվող Կողմերից որևիցէ մեկի պահանջով, պետք է ներկայացվի միջնորդ դատարանին:

3. Նման միջնորդ դատարան պետք է ստեղծվի յուրաքանչյուր առանձին դեպքի համար հետևյալ ձևով. միջնորդության հայցը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը պետք է նշանակի դատարանի մեկ անդամ: Այս երկու անդամներն այնուհետև պետք է ընտրեն մի երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող Կողմերի հավանությամբ, կնշանակվի դատարանի նախագահ: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու անդամների նշանակման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:

4. Եթե անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում սույն Հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետներում, ապա Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Փարիզի Առևտրի Միջազգային Պալատի (այսուհետ` «ԱՄՊ» «ICC») Միջնորդ դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահը որևէ Պայմանավորվող Կողմի քաղաքացի է կամ որևէ այլ հանգամանք խանգարում է կատարել նշված ֆունկցիան, ապա անհրաժեշտ նշանակումները կատարելու համար պետք է հրավիրել փոխնախագահին, որը Պայմանավորվող Կողմերից ոչ մեկի քաղաքացի չէ:

5. Միջնորդ դատարանը վճիռը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Այդ վճիռը պարտադիր է երկու Պայմանավորվող Կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ կրում է դատարանում իր անդամի և միջնորդ դատավարության իր ներկայացուցչության ծախսերը: Նախագահի և մնացած ծախսերը հավասար չափերով կրում են Պայմանավորվող Կողմերը: Դատարանը սահմանում է իր սեփական ընթացակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։