Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Ներդրումների և հասույթի ռեպատրիացիա

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ներդրումների և հասույթի ռեպատրիացիա

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ, ներդրումների առնչությամբ, կերաշխավորի մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների բոլոր իրավունքները և շահերը, որոնք առնչվում են իրենց ներդրումների և հասույթների անսահմանափակ փոխանցմանը, որոնք ուժի մեջ են եղել այն օրը, երբ կատարվել է ընթացիկ ներդրումը, պայմանով, սակայն, որ ներդրողը կատարել է իր բոլոր ֆիսկալ պարտավորությունները և ենթարկվել փոխանցման կանոնակարգի բոլոր կանոններին: Փոխանցումները պետք է իրականացվեն առանց ուշացման, այն փոխարկելի տարադրամով, որով կապիտալը սկզբնապես եղել է ներդրված, կամ ցանկացած այլ փոխադրելի տարադրամով, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ներդրողի և առնչվող Պայմանավորվող Կողմի միջև: Եթե ներդրողը մեկ այլ որոշում չի կայացրել, փոխանցումները պետք է իրականացվեն համաձայն տվյալ օրվա փոխանակման կուրսի` համաձայն գործող փոխանակման կարգի:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Կողմի փոխարկման կանոնակարգերը ենթարկվում են փոփոխման, ապա Պայմանավորվող Կողմը երաշխավորում է, որ այդպիսի փոփոխությունները բացասական կերպով չեն անդրադառնա այն ներդրումների վրա, որոնք արդեն կատարվել են այդ Պայմանավորվող Կողմի տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։