Հոդված 3. Առավել բարենպաստության կամ ազգային ռեժիմ
Հոդված 3. Առավել բարենպաստության կամ ազգային ռեժիմ
1. Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը չպետք է իր տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումների կամ շահույթների համար տրամադրի ավելի պակաս նպաստավոր ռեժիմ, քան այն, որը նա տրամադրում է իր ներդրողների կամ որևէ երրորդ պետության ներդրողների` ներդրումների կամ շահույթների համար:
2. Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը իր տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների համար իրենց ներդրումների ղեկավարման, պահպանման, օգտագործման, տնօրինման կամ փոխանցելու հետ կապված, չպետք է տրամադրի պակաս նպաստավոր ռեժիմ, քան այն, որը նա տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ այլ երրորդ պետության ներդրումներին: