Հոդված 10. Սուբրոգացիա
Հոդված 10. Սուբրոգացիա
1. Եթե մի Պայմանավորվող Կողմ կամ նրա նշանակված մարմինը (այսուհետ` «Առաջին Պայմանավորվող Կողմ») փոխհատուցման վճարումներ է կատարում մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում կապիտալ ներդրման առնչությամբ (այսուհետ` «Երկրորդ Պայմանավորվող Կողմ»), ապա Երկրորդ Պայմանավորվող Կողմը պետք է ընդունի.
ա) փոխհատուցվող Կողմի բոլոր իրավունքների և հայցերի փոխանցումը առաջին Պայմանավորվող Կողմին` օրենքով կամ իրավական ակտով, և
բ) որ առաջին Պայմանավորվող Կողմն իրավունք ունի գործածել այդ իրավունքները և կիրառել այդ հայցերը սուբրոգացիայի միջոցով, նույն չափով, որքան և փոխհատուցվող Կողմը և ստանձնել կապիտալ ներդրումների հետ կապված պարտավորությունները:
2. Առաջին Պայմանավորվող Կողմը բոլոր հանգամանքներում կոչված է ճանաչելու.
ա) նույն ռեժիմը` փոխանցման միջոցով ձեռք բերված իրավունքների, հայցերի և պարտավորությունների նկատմամբ, և
բ) այդ իրավունքների և հայցերի համաձայն ստացված ցանկացած վճարում, որը սույն Համաձայնագրով նախատեսված կարգով փոխհատուցող Կողմը լիազորված է ստանալու` կապված կապիտալ ներդրումների և շահույթի վերաբերյալ: