Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Գործողության տևողություն և դադարեցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Գործողության տևողություն և դադարեցում

Սույն Համաձայնագիրը կնքվում է 10 (տասը) տարի ժամկետով: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա ևս 12 ամիս այն օրվանից, երբ Պայմանավորվող Կողմերից մեկը մյուս Պայմանավորվող Կողմին գրավոր կծանուցի Համաձայնագրի դադարեցման իր մտադրության մասին: Այն կապիտալ ներդրումների դեպքում, որոնք կատարված են եղել, սույն Համաձայնագրի ուժի մեջ լինելու ընթացքում, նրա դրույթներն այդ կապիտալ ներդրումների առնչությամբ շարունակում են գործել ևս 10 տարի Համաձայնագրի ավարտից հետո` առանց միջազգային ընդհանուր կանոնների խախտման:

Ի վկայումն վերոշարադրյալի` իրենց կառավարությունների կողմից համապատասխան լիազորություններով օժտված, ներքոստորագրյալները ստորագրել են սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երուսաղեմ քաղաքում 2000 թվականի հունվարի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, եբրայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հունիսի 25-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։