Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ներդրումների խրախուսում և պաշտպանություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ներդրումների խրախուսում և պաշտպանություն

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ իր տարածքում կխրախուսի և կստեղծի նպաստավոր պայմաններ մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումների համար և իր օրենսդրությամբ տրվող իրավունքի համաձայն` իրագործելով լիազորություններ, կընդունի այդ ներդրումները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմի ներդրողների ներդրումների համար կտրամադրվի արդար և անաչառ ռեժիմ և կհատկացվի լիակատար պաշտպանություն և ապահովություն մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում: Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը չպետք է որևէ կերպ անհիմն կամ խտրական միջոցներով խանգարի իր տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողի ներդրումների ղեկավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ փոխանցմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։