Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Վնասների փոխհատուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Վնասների փոխհատուցում

1. Մի Պայմանավորվող Կողմի ներդրողներին, որոնց ներդրումները մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում վնաս են կրել պատերազմի կամ այլ զինված կոնֆլիկտի, հեղափոխության, արտակարգ իրավիճակի, խռովության, ապստամբության, հասարակական կարգի խախտումների կամ այլ նմանատիպ գործողությունների պատճառով, վերջինս պետք է տրամադրի այնպիսի ռեժիմ` վերականգնման, փոխհատուցման, ապահովագրման կամ այլ տիպի կարգավորման առնչությամբ, որը կլինի ոչ պակաս նպաստավոր քան այն, որը նա տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին: Ստացվող վճարումները պետք է լինեն ազատ փոխանցելի:

2. Չհակասելով սույն Հոդվածի 1-ին կետին, մի Պայմանավորվող Կողմի ներդրողները, որոնք այդ կետում նշված որևէ իրադրության ժամանակ վնաս են կրում մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում հետևյալ պատճառներով`

ա) այդ Պայմանավորվող Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ունեցվածքի օտարման, կամ

բ) այդ Պայմանավորվող Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ունեցվածքի ոչնչացման, որը չի կատարվել մարտական գործողությունների պատճառով կամ իրադրության անհրաժեշտությամբ, այդ ներդրողները կստանան համապատասխան փոխհատուցում: Ստացվող փոխհատուցումը պետք է լինի ազատ փոխանցելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։