Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օտարում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օտարում

1. Պայմանավորվող ցանկացած Կողմի յուրաքանչյուր ներդրողի ներդրումները չեն կարող օտարվել կամ ենթարկվել այնպիսի միջոցառումների, որոնք համարժեք են օտարման մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում, բացառությամբ դեպքերի, երբ դա բխում է այդ Պայմանավորվող Կողմի հասարակական շահերից և կատարվում է Պայմանավորվող Կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով: Գործողությունների իրականացումը այդպիսի դեպքերում պետք է պահպանի արագ անխտրականության սկզբունքը, և օտարումը պետք է ուղեկցվի նախնական, արդյունավետ և համարժեք փոխհատուցմամբ: Նման փոխհատուցումը պետք է հավասար լինի օտարված ներդրման շուկայական արժեքին, ինչպիսին այն եղել է անմիջապես նախքան օտարումը, կամ նախքան հասարակության կողմից օտարման մասին իրազեկ դառնալը և, դրանցից որն էլ ավելի վաղ կատարված լինի, պետք է ներառի ապահոված տոկոսադրույքը, որը սահմանված է նախքան վճարումը գոյություն ունեցող օրենքով և պետք է իրագործվի առանց ուշացման, լինի արդյունավետ իրագործելի և ազատ փոխանցելի: Տուժած ներդրողները պետք է իրավունք ունենան օտարումն իրականացնող Պայմանավորվող Կողմի օրենսդրության համաձայն, այդ Կողմի իրավաբանական կամ այլ անկախ իշխանության միջոցով վերանայելու իրենց կամ մյուս Կողմի գործը և գնահատելու իրենց կամ մյուս Կողմի ներդրումները` սույն պարբերության մեջ արծարծված սկզբունքների համաձայն:

2. Եթե Պայմանավորվող Կողմը, համաձայն 1 Հոդվածի 3-րդ դրույթի, որը կազմում է Կողմերի տարածքում գործող օրենքի բաղկացուցիչ մասը կամ հիմնված է այդ օրենքի վրա, օտարում է ընկերության գույքը և որում մյուս Պայմանավորվող Կողմի ներդրումներն ունեն շահաբաժիններ կամ այլ սեփականատիրական իրավունքներ, ապա Պայմանավորվող Կողմը պետք է երաշխավորի, որ սույն Հոդվածի 1 պարբերության դրույթները կիրառված են անհրաժեշտ այնպիսի չափով, որպեսզի իրենց ներդրումների առնչությամբ ապահովեն արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցում մյուս Պայմանավորվող Կողմի այնպիսի ներդրողների համար, ովքեր հանդիսանում են այդպիսի փայաբաժինների կամ այլ սեփականատիրական իրավունքների սեփականատերեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։