Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Բացառություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Բացառություններ

Սույն Համաձայնագրի դրույթները, որոնք վերաբերում են այնպիսի պայմանների առաջադրելուն, որոնք պակաս բարենպաստ չեն քան այնպիսիք, որոնք տրվում են Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի կամ ցանկացած այլ երրորդ երկրի ներդրողներին, չպետք է մեկնաբանվեն այնպես, որ պարտավորեցնեն մի Պայմանավորվող Կողմին մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողին տրամադրել ցանկացած այդպիսի պայմաններից բխող առավելություն, նախապատվություն կամ արտոնություն, որոնք բխում են`

ա) որևէ միջազգային համաձայնագրից կամ պայմանագրից, որն ամբողջությամբ կամ հիմնականում վերաբերում է հարկմանը կամ որևէ ներքին օրենսդրության, որն ամբողջությամբ կամ հիմնականում վերաբերում է հարկմանը,

բ) որևէ գոյություն ունեցող կամ ապագա մաքսային միությանը, ազատ առևտրի գոտում վերաբերող համաձայնագրից կամ նմանատիպ միջազգային համաձայնագրից, որի մասնակից է կամ կարող է դառնալ մասնակից Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը,

գ) «ներդրում» (հոդված 1,1-ին կետ) և «վերաներդրում» (հոդված 1, 2-րդ կետ) տերմինների սահմանումները և հոդված 6-ի դրույթները ընդունվել են Իսրայելի պետության կողմից նախքան 1992 թ. հունվարի 1-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։