Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման համար Միջազգային կենտրոնին դիմելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման համար Միջազգային կենտրոնին դիմելը

1. Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը դառնա Կոնվենցիայի անդամ, Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է դիմել ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման Միջազգային Կենտրոն` ներդրման հետ կապված վեճերը լուծելու համար (այսուհետ` «Կենտրոն») հաշտեցման կամ միջնորդության միջոցով` համաձայն Պետությունների և այլ Պետությունների քաղաքացիների միջև ներդրման հետ կապված վեճերը լուծելու վերաբերյալ Կոնվենցիայի, որը բաց է ստորագրման համար 1965 թ. մարտի 18-ից Վաշինգտոնում (այսուհետ` «Կոնվենցիա») կարգավորելու որևէ իրավական վեճ, որը կծագի այդ Պայմանավորվող Կողմի և մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացու կամ ընկերության միջև` առաջինի տարածքում վերջինիս կատարած ներդրումների կապակցությամբ:

2. Այն ընկերությունը, որը միավորված կամ ստեղծված է ըստ Պայմանավորվող Կողմի տարածքում գործող օրենքի և որի բաժնետոմսերի մեծամասնության սեփականատեր են հանդիսանում մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիները կամ ընկերությունները, նախքան նման վեճի առաջացումը, Կոնվենցիայի Հոդված 25(2) (բ)-ի համաձայն, պետք է դիտվեն որպես մյուս Պայմանավորվող Կողմի ընկերություններ` Կոնվենցիայի դրույթները կատարելու համար:

3. Եթե ծագում է նման որևէ վեճ, որը հնարավոր չէ լուծել բարեկամաբար կամ այլ կերպ` վեճի առկայության մասին գրավոր ծանուցում ներկայացնելուց հետո երեք (3) ամսվա ընթացքում, ապա այն ներդրողը, որը վնաս է կրել, կարող է հաշտեցման կամ միջնորդության գործ հարուցել` հայցն ուղղելով Կենտրոնի Գլխավոր քարտուղարին, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի Հոդված 28-ով կամ 36-ով: Վիճաբանության կողմ հանդիսացող Պայմանավորվող Կողմը գործի վարույթի որևէ փուլում չպետք է առաջ քաշի որպես առարկություն այն փաստը, որ վիճաբանության մյուս կողմ հանդիսացող ներդրողը` ի կատարումն ապահովագրական պայմանագրի փոխհատուցում է ստացել իր վնասների (ամբողջությամբ կամ մասնակի) դիմաց:

4. Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը չպետք է դիվանագիտական ուղիներով շարունակի վեճը ուղղված Կենտրոնին, քանի դեռ.

ա) Կենտրոնի Գլխավոր քարտուղարը կամ հաշտարար հանձնաժողովը կամ միջնորդ դատարանը` ստեղծված նրանց կողմից, չորոշի, որ այդ վեճը Կենտրոնի իրավասության սահմաններից դուրս է, կամ

բ) մյուս Պայմանավորվող Կողմին չհաջողվի հաշտվել կամ ենթարկվել միջնորդ դատարանի կողմից կայացված վճռին:

5. Մինչև Հայաստանի Հանրապետության` Կոնվենցիայի անդամ դառնալը, մի Պայմանավորվող Կողմի և մյուս Պայմանավորվող Կողմի ներդրողի միջև ծագած որևէ վեճ, որը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով կամ այլ կերպ բողոքի մասին գրավոր ծանուցագիրը ստանալուց հետո վեց (6) ամսվա ընթացքում, ապա այն պահանջի դեպքում պետք է ներկայացվի ad hoc միջնորդ դատարանին: Միջնորդ դատարանը պետք է հաստատվի և գործի համաձայն 9-րդ հոդվածում (3-5-րդ կետեր) սահմանված կարգի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։