Հոդված 1. Տերմինների սահմանումը
Հոդված 1. Տերմինների սահմանումը
Սույն Համաձայնագրում կիրառվող տերմինները նշանակում են`
«գաղտնի տեղեկատվություն» - ցանկացած ձևով արտահայտված տեղեկություններ, որոնք պաշտպանվում են Կողմերից յուրաքանչյուրի պետության գործող օրենսդրությանը համապատասխան, փոխանցված են Կողմերից յուրաքանչյուրի կողմից և սույն Համաձայնագրով հաստատված կարգով, ինչպես նաև` Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած, որոնց չթույլատրված տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն ու շահերին,
«գաղտնի տեղեկակիրներ» - նյութական օբյեկտներ, այդ թվում նաև ֆիզիկական դաշտեր, որոնցում պաշտպանվող գաղտնի տեղեկատվությունը արտահայտվում է պատկերների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների ձևով,
«գաղտնիության դրոշմագիր» - վավերապայմաններ, որոնք դրվում են գաղտնի տեղեկակիրների վրա և/կամ նշված են նրանց կցված ուղեկցող փաստաթղթերում և վկայում են գաղտնի տեղեկակիրների գաղտնիության աստիճանի մասին,
«լիազորված մարմին» - պետական իշխանության մարմին կամ կազմակերպություն, որը լիազորված է Կողմերի կողմից ստանալ, պահպանել, պաշտպանել, օգտագործել փոխանցվող կամ Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվությունը,
«գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն» - ֆիզիկական անձանց` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրավունքի ձևակերպման ընթացակարգ, իսկ լիազորված մարմիններին` այդպիսի տեղեկատվության օգտագործմամբ աշխատանքների կատարում,
«գաղտնի տեղեկատվությանը իրազեկ լինել» - թույլտվություն ունեցող ֆիզիկական անձին գաղտնի տեղեկատվությանը ծանոթացնելու գործընթաց,
«պայմանագիր» - պայմանագիր, որը կնքվում է Կողմերի լիազորված մարմինների միջև, որի շրջանակներում ձևավորվում կամ փոխանցվում է գաղտնի տեղեկատվությունը: