Հոդված 11
Հոդված 11
Անցումային դրույթներ
Բելառուսի Հանրապետության համար սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 5-րդ հոդվածի դրույթները կիրառվում են 2017 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում չգերազանցել ներքին արժութային շուկայում արտարժույթի պարտադիր վաճառքի՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանված նորմատիվը: Բելառուսի Հանրապետության համար մինչև 2020 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում պահպանվում է Բելառուսի Հանրապետության ռեզիդենտների կողմից դրամական միջոցների հայրենադարձման ժամկետների նկատմամբ իր օրենսդրությունը կիրառելու իրավունքը:
Անցումային շրջանի սահմանման հետ կապված՝ Բելառուսի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնում չվատթարացնել անդամ պետությունների ռեզիդենտների կողմից սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված արժութային գործառնությունների իրականացման, նրանց կողմից սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արտարժույթով և ազգային արժույթով հաշիվների (ավանդների) բացման և վարման, ինչպես նաև այդ հաշիվներով (ավանդներով) գործառնությունների իրականացման պայմանները՝ Բելառուսի Հանրապետությունում 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող պայմանների համեմատ: