Հոդված 12
Հոդված 12
Եզրափակիչ դրույթներ
Սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և կազմում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը։
Սույն Համաձայնագրի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ դրանում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է ______________ քաղաքում 20_ թվականի -ի «__»–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից
Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից Բելառուսի Հանրապետության
ազգային բանկի կողմից
Ղազախստանի Հանրապետության
կառավարության կողմից Ղազախստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից
Ղրղզստանի Հանրապետության
կառավարության կողմից Ղրղզստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից
Ռուսաստանի Դաշնության
կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության
կենտրոնական բանկի կողմից