Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Անդամ պետությունների ռեզիդենտների և երրորդ երկրների ռեզիդենտների հաշիվները (ավանդները)

1. Մեկ անդամ պետության ռեզիդենտները կարող են առանց սահմանափակումների արտարժույթով և ազգային արժույթով հաշիվներ (ավանդներ) բացել մյուս անդամ պետության լիազորված կազմակերպություններում և դրանցով գործառնություններ իրականացնել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում բացվել են նշված հաշիվները (ավանդները):

2. Անդամ պետությունների ռեզիդենտները կարող են արտարժույթով և ազգային արժույթով հաշիվներ (ավանդներ) բացել երրորդ երկրներում տեղակայված բանկերում և դրանցով իրականացնել գործառնություններ՝ իրենց պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Երրորդ երկրների ռեզիդենտներն իրավունք ունեն արտարժույթով և ազգային արժույթով հաշիվներ (ավանդներ) բացելու լիազորված կազմակերպություններում և դրանցով գործառնություններ իրականացնելու այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում բացվել են նշված հաշիվները (ավանդները):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։