Հոդված 10
Հոդված 10
Արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) միջոցների կիրառումն անդամ պետություններում
Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի և կիրառվի որպես անդամ պետությանը ներկայացվող պահանջ՝ կիրառելու արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) ավելի պակաս ազատական միջոցներ, քան այդ պետության օրենսդրությամբ սույն Համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ նախատեսված միջոցները: