Հոդված 12
Հոդված 12
1. Անդամ պետությունների իրավասու մարմինների և (կամ) անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչները կարող են հանդիպել սույն համաձայնագրի իրականացման հարցերի և ներքին ջրային տրանսպորտի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով:
2. Անդամ պետությունները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ներքին ջրային ուղիներով նավագնացության իրականացման և դրա անվտանգության ապահովման պահանջների մասով իրենց օրենսդրության ներդաշնակեցման (մոտարկման և միասնականացման) ուղղությամբ։