Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Անդամ պետությունների լիազորված մարմինները, ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով, միմյանց տեղեկացնում են տեղորոշման սարքավորումների միջոցների կատեգորիաների, նավերի ընթացքի երաշխավորված եզրաչափերի, նավագնացային հիդրոտեխնիկական կառույցների աշխատանքի ժամկետների, ինչպես նաև ներքին ջրային ուղիներով նավերի տեղաշարժի նկատմամբ կիրառվող սահմանափակումների և արգելքների մասին։

2. Ներքին ջրային ուղիներով անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի, այդ թվում՝ քարշակվող օբյեկտների եզրաչափերը՝ ներառյալ վերջրյա եզրաչափերը, չպետք է գերազանցեն նավարկության երթուղու՝ ներքին ջրային ուղիների համար սահմանված եզրաչափերը՝ հաշվի առնելով այն անդամ պետության օրենսդրության պահանջները, որի տարածքում գտնվում են այդ ուղիները։

3. Անդամ պետությունները նավագնացային շրջանում իրենց ներքին ջրային ուղիներում ապահովում են անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի անարգել նավարկման համար անվտանգ պայմաններ՝ նավերի հայտարարված երաշխավորված եզրաչափերին, նավագնացային հիդրոտեխնիկական կառույցների աշխատանքի ժամկետներին, ինչպես նաև ներքին ջրային ուղիների առանձին տեղամասերում նավերի տեղաշարժի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին և արգելքներին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։